Մենք սովորեցնում ենք 6-ից 14 տարեկան երեխաներին ոչ միայն ծրագրավորում
և թվային արվեստ, այն նաև ստեղծագործական մոտեցում ցանկացած խնդիրներին և
երևույթներին, ուսուցման ընթացքում շեշտ դնելով աշակերտի գործնական
գիտելիքներին։
Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի նպատակն է սեփական ԻՏ նախագծի
ստեղխումը կամ որևէ խնդրի լուխման համար անհրաժեշտ հմտությունների ձեռք
բերումը։
ՄԵԾԱՀԱՍԱԿԻՆ ՀԱՐԻՐԸ՝
ՄԱՆԿԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ:
Յուրաքանչյուր մոդուլի ավարտին գիտելիքների հավաստագրման սերտիֆիկատի տրամադրում և պորտֆոլիոյի ստեղծում
Ուսումնական ծրագրի էությունը՝ խնամքով ընտրված մասնագիտացված մոդուլների հաջորդականությունն է, որի ընթացքում խաղային միջոցներով ալգորիթմական ծրագրերի ուսումնասիրությունը սահուն փոխակերպվում է բարդ ժամանակակից ծրագրերով խնդիրներ լուծելով։
Կիբեռաշակերտները անկախ նախնական իմացության մակարդակից ավագ տարիքում կտիրապետեն գիտելիքների, որոնք կնպաստեն մասնագիտության ճիշտ ընտրությանը և հիմք կհանդիսանան աշխարհի լավագույն դպրոցներ և ԲՈւՀ-եր ընդունվելու, ինչպես նաև հիմք կհանդիսանան արդեն իսկ երիտասարդ տարիքում ճիշտ մասնագիտական ընտրության համար։
Երկար տարիների ինժեներական փորձի հիման վրա ձևավորվեց պատկերացում, թե ինչպես ոլորտը հետաքրքիր դարձնել երեխաների համար։
Բացի մեր և ծնողների կողնից ԻՏ և ինժեներական ոլորտի կարևորությունը գիտակցելը կա ավելի ուժեղ շարժիչ ուժ – դա երեխաների արդեն իսկ հետաքրքրություն ու ներգրավվածությունն է ժամանակակակից թվային տեխնոլոգիաներով։
Արդյունքում, ԿիբեռԴպրոցում ստեղծվեց համակարգված ծրագիր, որի նպատակն է ուղղորդել և զարգացնել ստեղծագործելու համար անհրաժեշտ գիտելիքները, ինչպես նաև ծրագրերին և գործիքներին։